Ինչ է կատարվում Սիրուշոյի բիզնեսի շուրջ․ նոր պահանջ է դրվել

Սիրուշոյի «Pregomesh»-ի շուրջ նոր քննարկում է սկսվել համացանցում․ երգչուհին հայտնել է, որ իրենց տեղեկացրել են՝ մինչև ամսի 11-ը խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում կարող է կիրառվել տուգանք։ Այս տեղեկությունը նա տարածել է իր ինստագրամյան սթորիում, ինչը արդեն ակտիվ քննարկումների ու տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում…

Տեսնել ավելին

Անչափահասի հետ սեռական հարաբերության գործը ուղարկվել է դատարան

Երևանի քրեական դատարանը վարույթ է ընդունել քրեական գործ, որով Գ․ Գ․-ը մեղադրվում է անչափահասի հետ օրենքով արգելված սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է այն դեպքին, երբ 18 տարին լրացած անձը սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած աղջկա հետ, ծնված 2009 թվականի մայիսի 19-ին։ Գործը դատարան է մուտքագրվել 2026 թվականի…

Տեսնել ավելին

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- նշել են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի…

Տեսնել ավելին

Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում վառելիքի խնդիրներ են առաջացել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը բախվել է վառելիքի մատակարարման լուրջ դժվարությունների։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վառելիքի մատակարարման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ», սակայն իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է The Guardian-ից։ Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները՝ նավթաբազաները, վերամշակող գործարաններն ու վառելիքի…

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրատեղամասերի ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է այն ընտրատեղամասերի ցանկը, որտեղ դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ իրականացվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ դիմումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, իրականացվում է մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23Թիվ 2 ԸԸՀ՝ 2/1-2/57Թիվ 4 ԸԸՀ՝ 4/1-4/54Թիվ 5 ԸԸՀ՝ 5/1-5/19Թիվ 6 ԸԸՀ՝ 6/1-6/52Թիվ…

Տեսնել ավելին

«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բողոքներ է ներկայացրել մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով։ Նույն պահանջով երեկ դիմել էր նաև ԲՀ կուսակցությունը։ Սաղաթելյանը նշել է, որ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ Սահմանադրական դատարան դիմելու…

Տեսնել ավելին

ԿԸՀ․ 555 տեղամասի արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից (ԸԸՀ) 21-ը քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Մնացած 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված…

Տեսնել ավելին

Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում

Հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Տեսնել ավելին

Ընտրությունների նոր փուլ․ վերահաշվարկը սկսվում է

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հունիսի 9-ին կքննարկեն վերահաշվարկի դիմումները, իսկ ժամը 14:00-ից կմեկնարկեն ընտրությունների արդյունքների վերահաշվարկի աշխատանքները։ Նիստերը կհեռարձակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «ԸԸՀ նիստեր» բաժնում։Ընտրական օրենսգրքի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կմեկնարկեն հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ից։ Վերահաշվարկն իրականացվելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ։Նիստերը բաց են այն անձանց համար, որոնք իրավունք ունեն ներկա գտնվել…

Տեսնել ավելին

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Հայաստանին խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։ «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում»,- նշել է Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է…

Տեսնել ավելին