Վաղը հայտնի կդառնա ԿԸՀ-ի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի հարցով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը՝ ժամը 15:00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Հիշեցնենք, որ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։

Տեսնել ավելին

Ծնողները կարող են վճարվող ազատ ժամ ստանալ․ նոր նախագիծ ԱԺ-ում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել աշխատող ծնողների սոցիալական երաշխիքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ՝ «ծնողական ժամի» շրջանակում մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան օրական կես ժամ բացակայել աշխատանքից՝ պահպանելով վարձատրությունը։ Երեք և ավելի երեխա ունեցող ծնողների…

Տեսնել ավելին

Վթարից հետո ճանապարհը 15 րոպեում չազատելու դեպքում կտուգանեն․ Ավինյանը՝ նոր նախաձեռնության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն ավտովթարների դեպքում ճանապարհների արագ ազատման նպատակով։ Նախագծի համաձայն՝ ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ վթարի հետևանքով կան տուժածներ կամ տրանսպորտային…

Տեսնել ավելին

Ընտրական նոր սահմանափակում․ քննարկվում է՝ ովքե՞ր չեն կարող մասնակցել քվեարկությանը

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է նոր մոտեցում ընտրություններին մասնակցելու կարգում։ Ըստ նախագծի՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններից առաջ վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս՝ 183 օր, բնակվել են Հայաստանում։ Հեղինակների հիմնավորմամբ՝…

Տեսնել ավելին

ԹԵՍՏ. Միայն հայ գրականության իսկական գիտակները կհավաքեն 9/9

🔘 Հովհաննես Թումանյան🔘 Ավետիք Իսահակյան🔘 Րաֆֆի 2․Ո՞ր գրողն է գրել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ 🔘 Եղիշե Չարենց🔘 Վահան Տերյան🔘 Հովհաննես Շիրազ 3․Ո՞րտեղ է ծնվել Հովհաննես Թումանյանը։ 🔘 Թիֆլիս🔘 Դսեղ🔘 Ալեքսանդրապոլ 4․Ո՞ր գրողն է հեղինակել «Խաչագողի հիշատակարանը»։ 🔘 Մուրացան🔘 Րաֆֆի🔘 Նար-Դոս 5․Ո՞վ է գրել «Անուշ» պոեմը։ 🔘 Ավետիք Իսահակյան🔘 Հովհաննես Թումանյան🔘 Դերենիկ Դեմիրճյան 6․Ո՞ր հայ…

Տեսնել ավելին

Առողջության համընդհանուր ապահովագրությունը կգործի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2028 թվականի հունվարի 1-ից կներառի երկրի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հետադարձ չունեցող գործընթաց է և առաջիկա տարիներին փուլ առ փուլ կընդլայնվի՝ ընդգրկելով նոր շահառուների խմբեր։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ…

Տեսնել ավելին

1.3 մլրդ դրամի ծրագիրը ուշանում է․ նոր ժամկետ՝ մարզահամերգային համալիրի համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրամադրված ավելի քան 1.3 միլիարդ դրամ բյուջետային վարկի մարման ժամկետը։ Համապատասխան նախագծի համաձայն՝ համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և էլեկտրական համակարգի արդիականացման աշխատանքների ավարտը նախատեսված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել, ինչի հետևանքով առաջարկվում է վարկի մարման ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել երեք…

Տեսնել ավելին

Դատախազությունը` «Արարատցեմենտ»-ի հետ կապված հայտարարություն է տարածել

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը)…

Տեսնել ավելին

Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի հիման վրա Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնենք, որ…

Տեսնել ավելին

«Էս պատմության ամենատխուր մասն ա»․ Արուսիկ Տիգրանյանը՝ Կարեն Հովհաննիսյանի մասին

Լրագրող Արուսիկ Տիգրանյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է Կարեն Հովհաննիսյանի այն հայտարարություններին, որոնք վերջին օրերին լայն քննարկումների առիթ են դարձել՝ կապված կանանց հագուկապի և սոցիալական ցանցերում բաց լուսանկարներ հրապարակելու թեմայի հետ։Տիգրանյանը հրապարակման մեջ հեգնական ձևով արձագանքել է այդ տեսակետներին՝ գրելով.«Սիրելի կանայք, այսուհետ տնից դուրս գալուց առաջ հիշեք, որ ձեզ կարող են տեսնել հարյուրավոր տղամարդիկ։ Հաշվի…

Տեսնել ավելին