Կառավարությունը սահմանում է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
Գործադիր մարմինը վաղը՝ հունիսի 4-ին կքննարկի 2026 թվականի ամառային զորակոչի անցկացման մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը կազմակերպել պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը։ Նախագծի համաձայն՝ նույն ժամանակահատվածում կշարունակվի նաև բանակի համալրման գործընթացը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կառավարության որոշմամբ կձևավորվեն հանրապետական…
