«Կիևյան» կամրջի հիմնանորոգման մրցույթն արդեն կայացել է, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է հունիսի երկրորդ տասնօրյակում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքների ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի կսահմանափակվի։ Կամուրջն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերի փոխարինման փուլում։
