Լոռու մարզում վնասազերծվել են 43 անդամից բաղկացած երեք հանցավոր խմբավորումներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել են բազմադրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, տասնյակ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։ Ամենահնչեղ բացահայտումներից մեկը 16 անդամից բաղկացած հանցավոր խմբավորման վնասազերծումն էր, որի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Լոռու մարզով, այլ տարածվում էր…

Տեսնել ավելին

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանման

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝…

Տեսնել ավելին

ՔԿ-ն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ հաղորդումը

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։ Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել…

Տեսնել ավելին

61-ամյա տղամարդու լուսանկարով անպարկեշտ տեսանյութ է հրապարակել․ մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ…

Տեսնել ավելին

ՊՆ-ն հերքում է ծեծի մասին լուրերը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի էջից։ «Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։ Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ…

Տեսնել ավելին

Տիգրան Արզաքանցյանը 200 հազար դրամով տուգանվել է. չի ներկայացրել հայտարարագիրը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել «Ուժը հայրենյաց» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ՝ 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում և դրանից հետո տրամադրված լրացուցիչ ժամկետում չներկայացնելու համար։ Նրա նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամ վարչական տուգանք։ Որոշման համաձայն՝ Արզաքանցյանը պարտավոր էր ներկայացնել 2024 թվականի գույքի և…

Տեսնել ավելին

Հայկ Կոնջորյանը խոսել է եղբոր ծեծի դեպքի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը պարզաբանել է, որ իր եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ է, որ բռնություն գործադրած բոլոր անձինք կենթարկվեն իրավական պատասխանատվության: Կոնջորյանը գրել է՝ որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իր անձի հետ,…

Տեսնել ավելին

Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել  Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ…

Տեսնել ավելին

Բնակարանի բաժանումը ամուսնալուծության ժամանակ․ ի՞նչ է սահմանում ՀՀ օրենքը

Ամուսնալուծությունը հաճախ բարդ և զգացմունքային գործընթաց է, որի ընթացքում իրավական նրբությունների անտեղյակությունը կարող է հանգեցնել լուրջ կորուստների։ Ամուսինների գույքային հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով։ Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում բնակարանների բաժանումը, որը կախված է մի քանի գործոններից՝ դրա ձեռքբերման պայմաններից, իրավական կարգավիճակից, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի ներդրումից։…

Տեսնել ավելին

Արագածոտնում որդիները խոստովանել են մոր սպանությունը․ դին ամիսներ շարունակ թաքցրել էին հողի տակ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց…

Տեսնել ավելին