Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդ ըմբիշները նվաճել են թիմային 3-րդ տեղը

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարի ֆեդերացիան: «Մեր տղաները նվաճել են 6 մեդալ՝ 2 արծաթե և 4 բրոնզե»,- հայտնում են ֆեդերացիայից:

Տեսնել ավելին

Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է քաղցկեղ

ՀՖՖ-ն հայտնում է․ «Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։ Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»։

Տեսնել ավելին

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Հովհաննես Հովսեփյան վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա-ն։Ընտրություններին մասնակցած 92 ընտրողներից Հովսեփյանի օգտին քվեարկել է 81-ը։ Մյուս թեկնածուն՝ Իսրայել Հակոբկոխյան, ստացել է 11 ձայն։Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հովհաննես Հովսեփյանը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի նաև առաջիկա հինգ տարիներին։

Տեսնել ավելին

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ. մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր կարիերան Inter Milan-ում՝ երկարաձգելով պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Ըստ իտալական և միջազգային մի շարք աղբյուրների՝ կողմերի միջև արդեն կա նախնական համաձայնություն, իսկ նոր պայմանագիրը նախատեսվում է մեկ տարով՝ աշխատավարձի նվազեցմամբ։ Պայմանագրի հիմնական պայմանները Որոշ աղբյուրների տվյալներով՝ աշխատավարձը կարող է նվազել մոտ 3.8 մլն եվրոյից մինչև 2.5…

Տեսնել ավելին

Հենրիխ Մխիթարյանը Երևանում է․ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Օբյեկտիվ.am-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն և Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Երևանում և կմասնակցի ՀՀ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Մխիթարյանը հայտնել է իր սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ։ «Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։ Կատարե՛ք ձեր ընտրությունը»,- գրել է նա։ Օբյեկտիվ.am

Տեսնել ավելին

Հայաստան – Ղազախստան․ ոչ-ոքի ընկերական խաղում

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել հաշիվը, իսկ հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո։ 50-րդ րոպեին հյուրերը դուրս եկան առաջ. գոլի հեղինակ դարձավ Գրոզնիի Ախմատ ակումբի հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։ Սակայն Հայաստանի հավաքականը շատ արագ պատասխանեց։ Ընդամենը երեք…

Տեսնել ավելին

Սկալոնին՝ Մեսսիի մասին. «Կխաղա այնքան, որքան ինքը կցանկանա»

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ազգային թիմում խաղալ այնքան ժամանակ, որքան ինքն է ցանկանում։ Մեսսին ընդգրկվել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակում 2026 թվականի աշխարհի առաջնության համար՝ չնայած փոքր վնասվածքով է միացել թիմին։ Ըստ լրատվամիջոցների՝ նա չի մասնակցի Հոնդուրասի հետ ընկերական խաղին հունիսի 7-ին, սակայն ակնկալվում…

Տեսնել ավելին