Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Հովհաննես Հովսեփյան վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա-ն։
Ընտրություններին մասնակցած 92 ընտրողներից Հովսեփյանի օգտին քվեարկել է 81-ը։ Մյուս թեկնածուն՝ Իսրայել Հակոբկոխյան, ստացել է 11 ձայն։
Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հովհաննես Հովսեփյանը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի նաև առաջիկա հինգ տարիներին։