Փաշինյանը մեկնել է Ղրղզստան

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: