Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը կհամալրվի․ ծանրորդուհին տղա է ունենալու

Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի և ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանի ընտանիքը շուտով կհամալրվի։

Ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխային։ Երեկ՝ Ծաղկաձորում, նրանք կազմակերպել են փոքրիկի սեռի բացահայտման արարողություն և պարզել, որ իրենց ընտանիքում տղա է ծնվելու։

Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը արդեն երկու երեխա ունեն։ Այժմ նրանց ընտանիքը շուտով կդառնա բազմազավակ՝ ևս մեկ որդու ծնունդով։

https://www.facebook.com/watch/?v=2862728984081309