Կփոխվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում։ Նախագծով նախատեսվում է կարգը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնց համաձայն՝ զորակոչից ազատման և տարկետման տրամադրման որոշ գործընթացներ կվերապահվեն տարածքային զինվորական կոմիսարներին։ Obyektive.am-ը տեղեկանում է Կառավարության հուլիսի 30-ի նիստում չզեկուցվող կարգով քննարկված նախագծից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Որոշման նախագծի…

Տեսնել ավելին

Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը կհամալրվի․ ծանրորդուհին տղա է ունենալու

Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի և ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանի ընտանիքը շուտով կհամալրվի։ Ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխային։ Երեկ՝ Ծաղկաձորում, նրանք կազմակերպել են փոքրիկի սեռի բացահայտման արարողություն և պարզել, որ իրենց ընտանիքում տղա է ծնվելու։ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տարոն Թովմասյանը արդեն երկու երեխա ունեն։ Այժմ նրանց ընտանիքը շուտով կդառնա բազմազավակ՝ ևս մեկ…

Տեսնել ավելին

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։54-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 45․81⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա…

Տեսնել ավելին

«Մուլտի տրանսպորտ»-ը չի վճարել շուրջ 1 մլրդ դրամի հարկ․ իրական շահառուն կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական…

Տեսնել ավելին