«Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը չեղարկելու վերաբերյալ։Այսպիսով, ԿԸՀ-ի որոշմամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է մասնակցել ընտրական գործընթացին և կմնա ընտրապայքարի մեջ։Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում, որի արդյունքում դիմումը մերժվել է։
