«Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը չեղարկելու վերաբերյալ։Այսպիսով, ԿԸՀ-ի որոշմամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է մասնակցել ընտրական գործընթացին և կմնա ընտրապայքարի մեջ։Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում, որի արդյունքում դիմումը մերժվել է։

Տեսնել ավելին
Արմեն-Աշոտյան

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

️ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Արմեն Աշոտյանը կալանավորվել է մեկ ամսով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Օբյեկտիվ.am-ը, այսօր ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 անձանց նկատմամբ, որոնց թվում էր նաև կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ փաստաբանի հրապարակման՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես…

Տեսնել ավելին

Լեպսին նկատել են նոր երիտասարդ աղջկա հետ

Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակում նկատել են նոր երիտասարդ աղջկա ընկերակցությամբ։ Ինչպես հայտնում է «Антиглянец» տելեգրամյան ալիքը, ֆորումի ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ 63-ամյա երգիչը հայտնվել է «նոր երիտասարդ, երկարամազ գեղեցկուհի» հետ՝ ձեռք ձեռքի տված։ Աղջկա ինքնությունը դեռևս չի բացահայտվել, սակայն լուրն արդեն ակտիվ քննարկումների թեմա…

Տեսնել ավելին

Ավազակային հարձակում Արարատի ոսկու խանութի վրա․ ձերբակալվել է 4 անձ

Հունիսի 2-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահում փորձ է կատարվել հափշտակություն իրականացնել՝ վաճառողի դեմքին արցունքաբեր գազ փչելով։ Վաճառասրահի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ՝ 39 և 37 տարեկան,…

Տեսնել ավելին

Նախկին ԱԱԾ տնօրենին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք…

Տեսնել ավելին

Ապահովագրության ոլորտում ապատեղեկատվություն․ հիմնադրամը հանդես է եկել պարզաբանմամբ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է, որ սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունը, թե բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող փոխհատուցման դեպքերը մերժվում են բյուջետային միջոցների սպառման պատճառով, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես հայտնում է Օբյեկտիվ․am-ը, հիմնադրամից ընդգծում են, որ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը իրականացվում է հաստատված ժամանակացույցով և ծավալներով։ Հայտարարության համաձայն՝ բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումները իրականացվում են…

Տեսնել ավելին
Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանի թիմը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը կասեցնելու պահանջով

«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հայտնում է Օբյեկտիվ․am-ը, նախաձեռնության մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ գործընթացը տեղափոխվել է պետական մարմինների քննարկման դաշտ։ «Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում…

Տեսնել ավելին

Հունգարիան դադարեցնում է Հայաստանի քաղաքացիներին աշխատանքային վիզաների տրամադրումը

Հունգարիայի կառավարությունը հայտարարում է, որ ուրբաթից կդադարեցնի Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին աշխատանքային վիզաների տրամադրումը՝ որպես օտարերկրյա աշխատուժի ներհոսքը կարգավորելու քայլ։Նշվում է, որ արդեն երկրում գտնվող աշխատողները կարող են դիմել վիզայի երկարաձգման համար, իսկ ներկայացված դիմումները կքննարկվեն։Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։

Տեսնել ավելին

Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացմամբ պայմանավորված՝ հունիսի 5-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, կսահմանափակվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։Մասնավորապես փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, ինչպես նաև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները։Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Տեսնել ավելին