Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակում նկատել են նոր երիտասարդ աղջկա ընկերակցությամբ։
Ինչպես հայտնում է «Антиглянец» տելեգրամյան ալիքը, ֆորումի ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ 63-ամյա երգիչը հայտնվել է «նոր երիտասարդ, երկարամազ գեղեցկուհի» հետ՝ ձեռք ձեռքի տված։
Աղջկա ինքնությունը դեռևս չի բացահայտվել, սակայն լուրն արդեն ակտիվ քննարկումների թեմա է դարձել ռուսական շոու-բիզնեսում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սկզբին ավարտվել էին Լեպսի և 19-ամյա Ավրորա Կիբայի հարաբերությունները, որոնք երկար ժամանակ եղել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ Զույգը հրապարակավ խոսում էր անգամ հնարավոր ամուսնության մասին, սակայն վերջում նրանց ճանապարհները բաժանվեցին։
Բաժանումից հետո երգիչը հայտարարում էր, որ ամբողջությամբ կենտրոնացել է ստեղծագործական աշխատանքի վրա և նոր ալբոմի պատրաստման գործընթացում է։ Սակայն ՊՄՏՖ-ից ստացված նոր կադրերը խոսում են այն մասին, որ Լեպսի կյանքում, հնարավոր է, ոչ միայն աշխատանքն է կարևոր տեղ զբաղեցնում։
Թե արդյոք խոսքը նոր սիրավեպի մասին է, առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
