«Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացմամբ պայմանավորված՝ հունիսի 5-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, կսահմանափակվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Մասնավորապես փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, ինչպես նաև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները։
Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն
