Հունգարիան դադարեցնում է Հայաստանի քաղաքացիներին աշխատանքային վիզաների տրամադրումը

Հունգարիայի կառավարությունը հայտարարում է, որ ուրբաթից կդադարեցնի Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին աշխատանքային վիզաների տրամադրումը՝ որպես օտարերկրյա աշխատուժի ներհոսքը կարգավորելու քայլ։
Նշվում է, որ արդեն երկրում գտնվող աշխատողները կարող են դիմել վիզայի երկարաձգման համար, իսկ ներկայացված դիմումները կքննարկվեն։
Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։