️
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Արմեն Աշոտյանը կալանավորվել է մեկ ամսով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Օբյեկտիվ.am-ը, այսօր ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 անձանց նկատմամբ, որոնց թվում էր նաև կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ փաստաբանի հրապարակման՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել մեկամսյա կալանքը։
