Զելենսկին Լուկաշենկոյին վերջնագիր է ներկայացրել՝ մեկ շաբաթ ժամանակ տալով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ունի մեկ շաբաթ ժամանակ՝ իր երկրի տարածքից հեռացնելու կամ անջատելու այն սարքավորումները, որոնք, ըստ Կիևի, Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ հարձակումների ընթացքում։ «Ի՞նչ իմաստ ունի ասել, որ նա չի ցանկանում ներգրավվել պատերազմում։ Թող հեռացնի այդ սարքավորումները, թող անջատի դրանք։ Կարծում եմ՝ մեկ շաբաթը բավարար…

Տեսնել ավելին

49 մլն դրամի մաքսային արտոնություն՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի» ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է «Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։ Այս մասին Obyektive.am-ը տեղեկանում է Կառավարության հունիսի 18-ի չզեկուցվող որոշումից։ Նախագծի համաձայն՝ արտոնությունը վերաբերում է տեխնոլոգիական սարքավորումներին, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերին, ինչպես նաև հումքին և նյութերին, որոնք ներմուծվելու են «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ…

Տեսնել ավելին

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում

Հունիսի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:17-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15:17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.30° և արևելյան երկայնության 45.94° աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը…

Տեսնել ավելին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Մարգարյանը նշակավեց Լոռու մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է հունիսի 19-ին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբեն Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Տեսնել ավելին

Երեք դրվագով մեղադրանք՝ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, համաձայն որոնց՝ Ռուբեն Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու…

Տեսնել ավելին

«Ինձ մի փոքր կոտրել էին». Անջելինա Ջոլուի հուզիչ խոստովանությունը

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ անկեղծորեն խոսել է Բրեդ Փիթից բաժանվելուց հետո իր կյանքի մասին։ 51-ամյա աստղը նշել է, որ դժվար շրջանից հետո աստիճանաբար վերականգնում է իր ուժերն ու մարտական ոգին։ Այս մասին Obyektive.am-ը տեղեկանում է Variety կայքից «Ինձ մի փոքր կոտրել էին, բայց հիմա ուժերս վերադառնում են՝ մեծապես իմ երեխաների շնորհիվ, որոնք արդեն…

Տեսնել ավելին

Ուժեղ Հայաստան դաշինքը վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։ «Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի…

Տեսնել ավելին

Ծնողների համար նոր արտոնություն․ աշխատաժամանակը կկրճատվի առանց աշխատավարձի նվազման

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով ընդլայնվում է ծնողական ժամի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։Նախարարի խոսքով՝ նոր կարգավորմամբ մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները, ինչպես նաև մինչև 18 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող երեխայի ծնողները, կկարողանան…

Տեսնել ավելին