Զինծառայողի մահվան դեպքը քննվում է՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ»,-հայտնում են կոմիտեից:

Տեսնել ավելին

Կառավարությունը հավանություն տվեց բջջային հեռախոսների IMEI պարտադիր գրանցման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ…

Տեսնել ավելին

ՆԳՆ-ն պարզաբանել է հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի վերաբերյալ տարածված տեղեկությունները

X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։ «Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ…

Տեսնել ավելին

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-ից 22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր…

Տեսնել ավելին

ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Տեսնել ավելին

Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտված նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը։Ըստ ՔԿ-ի՝ 2026 թվականի մայիսի 27-ին, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ղուկասյանը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հրաժարվել է կատարել ուղեկցող ոստիկանի…

Տեսնել ավելին

Արտերկրում սովորողներին նոր հնարավորություն. կառավարությունը փոխում է զինծառայության տարկետման կարգը

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Obyektive.am-ը նախագիծն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում։ Նախագծով առաջարկվում է արտերկրում կրթություն ստացող և օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած…

Տեսնել ավելին

Զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա․ Տուլայում վնասվել է քիմիական ձեռնարկություն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի 26-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք շրջաններին, այդ թվում՝ Մոսկվային, բռնակցված Ղրիմին և Տուլայի մարզին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է շուրջ 660 ԱԹՍ։ Տուլայի մարզում թիրախ է դարձել Նովոմոսկովսկի «Ազոտ» քիմիական գործարանը։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածներից հետո լսվել են բազմաթիվ պայթյուններ, հաղորդվել է նաև…

Տեսնել ավելին