Ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Այսօր ողջ օրվա ընթացքում  Հայաստանը գտնվում է Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ, շրջանների մեծ մասում անձրեւներ էին, իսկ ջերմաստիճանը նվազել է 6-8 աստիճանով, բայց հունիսի 28–ից սկսած ցիկլոնը դուրս կգա մեր տարածաշրջանից իր տեղը զիջելով հարավ–արեւմուտքից ներթափանցած տաք հոսանքներին։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։

«Վաղը արդեն կհաստատվի առանց տեղումներ եղանակ, միայն Սյունիքում կարճատեւ տեղումներ կլինեն։ Հունիսի 28-ից հուլիսի 2–ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով եւ հուլիսի 2-ին ՀՀ տաք գոտիներում կհասնի 35-36 աստիճանի»,– հայտնել է նա։