ՆԳՆ-ն պարզաբանել է հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի վերաբերյալ տարածված տեղեկությունները

X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։

«Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ»,- ասվում է հաղորդագրությունում։