Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից․ ինչ է ասում ՀՀ օրենքը

Շատ աշխատողներ չեն գիտակցում, որ օրենքը մի շարք դեպքերում արգելում է գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծել իր նախաձեռնությամբ։ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է իրավիճակներ, երբ աշխատողը գտնվում է հատուկ իրավական պաշտպանության ներքո։ Այս կարգավորումները նախատեսված են աշխատողի իրավունքները պաշտպանելու և կամայական ազատումները բացառելու համար։ 1. Եթե աշխատողը գտնվում է արձակուրդում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն…

Տեսնել ավելին

«Նոր Մերիլին Մոնրո»․ Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է իմիջը

«Նոր Մերիլին Մոնրո»․ Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է իր կերպարը և հայտնվել է բոլորովին նոր տեսքով։ Պապարացիները նրան նկատել են Բևերլի-Հիլզում՝ մաշկաբանության կլինիկա այցելելիս։ 45-ամյա բիզնեսվոմենը դուրս է եկել պլատինե կարճ բոբ սանրվածքով՝ հրաժարվելով իր սովորական երկար մուգ մազերից։ Նրա նոր ոճը հիշեցնում է Մերիլին Մոնրոյի դասական կերպարը։ Քարդաշյանը կրել է բեժ գույնի oversize վերարկու՝…

Տեսնել ավելին

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը՝ շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀԷՑ-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, առողջապահական հաստատությունների, կրթական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների և տնտեսության բնականոն գործունեությունը։…

Տեսնել ավելին

«Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան-ը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին (Շանգրի Լա խաղատուն) տրված կազմակերպման լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած։ Ըստ նախարարի հրապարակման՝ համապատասխան որոշմամբ ընկերության գործունեության լիցենզիան այլևս չի գործում։ Միաժամանակ, ըստ տարբեր հրապարակումների, տվյալ ընկերությունը կապվում է Գագիկ Ծառուկյան-ի ընտանիքի հետ։

Տեսնել ավելին

Մոտ 20 հազար ֆերմեր կստանա աջակցություն․ մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման ծրագիրը

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի հնարավորություն կունենա ստանալու ավելի բարձր եկամուտ՝ կառավարության նոր աջակցության ծրագրի շրջանակում։ Առաջին անգամ պետությունը սուբսիդավորում է կաթի արտադրությունը՝ նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսության զարգացումը և բարձրացնել գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը։ Կառավարությունը հորդորում է շահառուներին շտապել, քանի որ դիմումների ընդունման համար սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։ Սուբսիդավորման գումարը ստանալու համար անհրաժեշտ է…

Տեսնել ավելին

Այսօր մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հունիսի 22-ին՝ ժամը 12:30-19:00-ն, կդադարեցվի Ալիխանյան Եղբայրների, Դավթաշեն 4, 5 փ., Եղվարդի Խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեսնել ավելին

Փամբակ գետում հայտնաբերվել է 13 տարեկան աղջկա մարմինը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»։

Տեսնել ավելին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ պաշտոնում կմնա մինչև Լեյբորիստական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։ Նա արդեն տեղեկացրել է թագավոր Չարլզին իր որոշման մասին և հայտնել, որ ընտրական գործընթացը կսկսվի հուլիսի 9-ին և կավարտվի հուլիսի 16-ին։ Հնարավոր հիմնական թեկնածուն համարվում է Էնդի Բերնեմը՝ Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետը, որը վերջերս հաղթել է…

Տեսնել ավելին

Ինչու դատավորներ Զեյնալյանն ու Վարդանյանը չեն մասնակցի ընտրական գործի քննությանը

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին քաղաքական ուժերի  դիմումների միավորման գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին կայացված է ՍԴ աշխատանքային որոշում։  Հիշեցնենք՝ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժերի կողմից դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք հիմնականում պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝…

Տեսնել ավելին

Նոր մանրամասներ Արտենիի խոշոր վթարից․ 11 տուժած, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի։Նախարարության տվյալներով՝ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Եվս հինգ տուժածի վիճակը ծանր է, իսկ երեքինը՝ թեթև։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տեսնել ավելին