ՆԳ նախարարն պարգևատրել է ջրասուզակներին՝ Փամբակ գետում իրականացված որոնողական աշխատանքների համար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակներին, որոնք հունիսի 15–22-ը ներգրավված են եղել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներում։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։
«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։
«Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը և այլ փրկարարներ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները գործել են բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ՝ հավատարիմ մնալով իրենց ծառայողական առաքելությանը։