Ընտրությունների նախնական արդյունքներ՝ 65 ընտրատեղամասերի տվյալների հիման վրա

Ընտրությունների նախնական արդյունքները ամփոփվում են 65 ընտրատեղամասերի տվյալների հիման վրա։ «liveelections.infocom.am» կայքը մեծ թվով այցելությունների պատճառով ժամանակավորապես անհասանելի է։ Տեխնիկական թիմը ներկայումս աշխատում է խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։ Մինչ այդ ընտրությունների նախնական արդյունքներին կարելի է հետևել «Ինֆոքոմի» սոցիալական ցանցերում, որտեղ տվյալները պարբերաբար թարմացվում են։

Տեսնել ավելին

Էլեկտրոնային քվեարկություն․ մասնակցել է 410 քաղաքացի

Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցող 537 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 410-ը։ Դրանցից 22 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Արդյունքները հետևյալն են․ Ըստ տվյալների՝ էլեկտրոնային քվեարկությունում առավել մեծ աջակցություն ստացել է ՔՊ-ն։

Տեսնել ավելին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից նախնական արդյունքներ են հայտնի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները։ Արդյունքները հետևյալն են․ Ըստ նախնական տվյալների՝ առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։

Տեսնել ավելին

Գեղարքունիքի 20/45 ընտրատեղամասում առաջատար է «Հայաստան» դաշինքը

Գեղարքունիքի մարզի 20/45 ընտրատեղամասում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ տվյալների՝ առավել շատ ձայներ ստացել է «Հայաստան» դաշինքը՝ 41 ձայն։ Մյուս ուժերի արդյունքներն են՝ ՔՊ՝ 12 ձայն «Ուժեղ Հայաստան»՝ 7 ձայն ԲՀԿ՝ 1 ձայն Նախնական տվյալները ենթակա են վերջնական հաստատման՝ պաշտոնական ամփոփման փուլում։

Տեսնել ավելին

Ալավերդիի Մեծ Այրումում նախնական արդյունքներով առաջատար է «Ուժեղ Հայաստան»-ը

Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայրում հայտնի են քվեարկության նախնական արդյունքները։Ըստ տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 173 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 111 ձայն։Նախնական արդյունքները դեռ կարող են փոփոխվել պաշտոնական ամփոփման ընթացքում։

Տեսնել ավելին

Սյունիքի մի շարք տեղամասերում հայտնի են նախնական արդյունքները․ ՔՊ-ն առաջատար է մի քանի համայնքներում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Սյունիքի մարզի մի քանի ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ հրապարակված տվյալների՝Ներքին Հանդ (Սյունիք) ՔՊ՝ 50 «Միասնության թևեր»՝ 15 «Ուժեղ Հայաստան»՝ 11 «Հայաստան» դաշինք՝ 3 Սիսիան, Բալաք ՔՊ՝ 49 «Ուժեղ Հայաստան»՝ 18 «Հայաստան» դաշինք՝ 4 Վերին Խոտանան ՔՊ՝ 92 «Միասնության թևեր»՝ 26 «Ուժեղ Հայաստան»՝ 9 «Հայաստան» դաշինք՝…

Տեսնել ավելին

Շենգավիթում վիճաբանությունը վերածվել է սպանության․ 27-ամյա երիտասարդը մահացել է դանակահարությունից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գրանցվել է ծանր հանցագործություն, որի հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել։Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 19:55-ին։ Ըստ նախնական տվյալների՝ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է սկսվել մեքենայի արագ վարելու հարցի շուրջ, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի։Վիճաբանության ընթացքում 16-ամյա պատանին դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս…

Տեսնել ավելին

Դանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունից հայտնում են․Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/24 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն։ «Ականատես»-ը դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը փոխանցել է իրավապահ մարմիններին։ Դեռևս հնարավորություն չի եղել պարզելու, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»։

Տեսնել ավելին

ՀՀ ընտրություններին մասնակցել է 1.47 մլն քաղաքացի

Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 58.97 տոկոսը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով-ը։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցության ցուցանիշը զգալիորեն բարձր է եղել նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին…

Տեսնել ավելին

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ՔՊ-ն պարտվեց

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է քվեների հաշվարկը։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 74։ Արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է հայտնվել Ուժեղ Հայաստան-ը՝ ստանալով 30 ձայն կամ 40.54 տոկոս։ Մնացած քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները․ Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ում քվեարկության արդյունքներով առավելագույն աջակցությունն ստացել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։

Տեսնել ավելին