Հայտնի է՝ երբ կհրապարակվեն ԿԸՀ ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների վերջնական ամփոփման ժամկետը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Նրա խոսքով՝ դրանից հետո գործընթացը կմտնի հաջորդ փուլ, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ «14-ին կամփոփենք, 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,– հայտնել է ԿԸՀ նախագահը։…

Տեսնել ավելին

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ. մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր կարիերան Inter Milan-ում՝ երկարաձգելով պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Ըստ իտալական և միջազգային մի շարք աղբյուրների՝ կողմերի միջև արդեն կա նախնական համաձայնություն, իսկ նոր պայմանագիրը նախատեսվում է մեկ տարով՝ աշխատավարձի նվազեցմամբ։ Պայմանագրի հիմնական պայմանները Որոշ աղբյուրների տվյալներով՝ աշխատավարձը կարող է նվազել մոտ 3.8 մլն եվրոյից մինչև 2.5…

Տեսնել ավելին

Էրդողան – Սահակ Բ Պատրիարք հանդիպում․ մանրամասները հայտնի են

Նորին Ամենապատվություն Սահակ Բ Պատրիարք Հայրը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի նախագահական գրասենյակում։Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, ինչպես նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սևան Սվաճըօղլուն։ Քննարկվել են համայնքային խնդիրներ, ինչպես նաև…

Տեսնել ավելին

Կնոջը մեղադրում են կեղծ փաստաթղթով ՀՀ քաղաքացիություն ստանալու փորձի համար

Երևանի քրեական դատարանում քննության է ընդունվել Եվգենիա Բորիսի Ֆոմիչևայի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է Դատալեքսից։ Ըստ մեղադրանքի՝ Ֆոմիչևան նախաքննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք է բերել իր հոր՝ Բորիս Գրիգորիի Օլշանսկիի անվամբ տրված II-PS 152527 սերիայի կեղծ ծննդյան վկայականը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ փաստաթղթում նշված է եղել, թե Օլշանսկիի մայրը ազգությամբ հայ Գայանե Վարդանի…

Տեսնել ավելին

Քոչարյանի կոշտ հայտարարությունը ընտրություններից հետո

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ շնորհակալություն հայտնելով դաշինքին վստահության քվե տված քաղաքացիներին և տեղեկացնելով, որ պատրաստվում են վիճարկել արդյունքները։ «Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար»,- նշել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են «իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու…

Տեսնել ավելին

Թոնի մրցանակաբաշխություն 2026․ շքեղ շոու, հաղթողներ և աստղային կարմիր գորգ

Նյու Յորքում՝ Radio City Music Hall-ում, կայացել է 79-րդ Թոնի մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար»։ Երեկոյի գլխավոր հաղորդավարն էր երգչուհի Pink-ը, ով մրցանակաբաշխությունը վերածել էր բեմական մեծ շոուի․ նա փոխել է մի քանի զգեստներ, հայտնվել Պիտեր Փենի կերպարում և մասնակցել է ակրոբատիկ համարների։ Ելույթներից մեկում նա կատարել է նաև հայտնի «All That Jazz»…

Տեսնել ավելին

Հունիսի 8-ին ջուր չի լինի Էրեբունիում․ ամբողջական հասցեների ցանկ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին ժամը 10:30-ից մինչև 18:00 կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում։ Ընդհատումը կվերաբերի հետևյալ տարածքներին՝ Գաջեգործների, Դավիթ Բեկի փողոցներին, Տուն 70-111/1 հասցեներին, ինչպես նաև Նոր Արեշի 7-րդ, 11-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ և 40-րդ փողոցներին։ Ընկերությունը ներողություն…

Տեսնել ավելին

ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հանցագործության մասին չհայտնելու հոդվածով. անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)։ Քննչական մարմնի տվյալներով՝ Հ.Ս.-ն, ըստ հաղորդման, նախապես տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին չի տեղեկացրել իրավասու պետական մարմիններին։ Դեպքի առթիվ նյութերի ուսումնասիրման և քննության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության,…

Տեսնել ավելին

ԲՀԿ-ն պահանջում է ընտրական տվյալների վերահաշվարկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքների հաշվարկի գործընթացում արձանագրվել են, իրենց գնահատմամբ, վիճահարույց փոփոխություններ, որոնք առաջացրել են կասկածներ քվեների հաշվարկի թափանցիկության վերաբերյալ։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալները տարբեր թարմացումների ընթացքում փոփոխվել են՝ որոշ դեպքերում նաև նվազման ուղղությամբ, ինչը կուսակցության գնահատմամբ պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ…

Տեսնել ավելին

ԿԸՀ նախագահը՝ մանդատների բաշխման մասին. վերջնական հաշվարկները դեռ հնարավոր չեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ մինչև վերահաշվարկների և արդյունքների ամփոփման ավարտը հնարավոր չէ հստակ խոսել Ազգային ժողովի մանդատների վերջնական բաշխման մասին։ «Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են հաղթահարել ընտրական շեմը և որքան կողմ ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժը։ Մինչև վերահաշվարկը չավարտվի և արդյունքները վերջնական…

Տեսնել ավելին