«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին ժամը 10:30-ից մինչև 18:00 կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում։
Ընդհատումը կվերաբերի հետևյալ տարածքներին՝ Գաջեգործների, Դավիթ Բեկի փողոցներին, Տուն 70-111/1 հասցեներին, ինչպես նաև Նոր Արեշի 7-րդ, 11-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ և 40-րդ փողոցներին։
Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար և շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին ըմբռնման համար։
