Նորին Ամենապատվություն Սահակ Բ Պատրիարք Հայրը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի նախագահական գրասենյակում։Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, ինչպես նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սևան Սվաճըօղլուն։
Քննարկվել են համայնքային խնդիրներ, ինչպես նաև հայ համայնքին վերաբերող հարցեր։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման ընթացքի վերաբերյալ։
Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ցուցաբերած ուշադրության համար՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություն։
