ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)։
Քննչական մարմնի տվյալներով՝ Հ.Ս.-ն, ըստ հաղորդման, նախապես տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին չի տեղեկացրել իրավասու պետական մարմիններին։
Դեպքի առթիվ նյութերի ուսումնասիրման և քննության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, և իրավապահները պարզում են գործի բոլոր հանգամանքները։
