Արայիկ Հարությունյանի գործը Բաքվում․ պաշտպանությունը պահանջել է ազատել նրան մեղադրանքից

Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում նախկին ԼՂ ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին նրան անմեղ ճանաչել՝ պնդելով, որ ներկայացված մեղադրանքներն ու ապացույցները բավարար չեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Օբյեկտիվ․am տեղեկանում է Ադրբեջանական մամուլից։ Նույն գործընթացում պաշտպանները պահանջել են արդարացման որոշում կայացնել նաև մյուս մեղադրյալների նկատմամբ։ Այնուամենայնիվ, դատավարության ավարտական փուլում դատարանը…

Տեսնել ավելին

Pregomesh-ի ցուցափեղկի շուրջ սկանդալ․ քաղաքապետարանը պահանջում է ապամոնտաժում

Երևանի Աբովյան փողոցում գտնվող Pregomesh խանութի ցուցափեղկում տեղադրված գովազդային տարրի շուրջ իրավիճակը շարունակում է քննարկման թեմա մնալ։ Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է, որ տվյալ հատվածում տեղադրված կառուցվածքը համարվում է ինքնակամ արտաքին գովազդ և ենթակա է ապամոնտաժման։ Նրա խոսքով՝ տնտեսվարողը չունի համապատասխան թույլտվություն ցուցափեղկում նման գովազդ տեղադրելու համար,…

Տեսնել ավելին

ԱԺ պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ…

Տեսնել ավելին

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ

Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին…

Տեսնել ավելին

ՀՀ ընտանեկան օրենսգիրք․ երբ է նախկին ամուսինը պարտավոր աջակցել մյուսին

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ նախկին ամուսինների միջև ալիմենտի պարտավորությունը կարող է տարածվել ոչ միայն երեխաների, այլ նաև նախկին ամուսնու կամ կնոջ վրա՝ որոշակի պայմանների առկայության դեպքում։ Օրենքի 78-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ նախկին ամուսինը կարող է դատական կարգով պարտավորվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել մյուս կողմին, եթե վերջինս ունի բավարար նյութական միջոցներ։ Մասնավորապես, նախկին կինը…

Տեսնել ավելին

Ինչ է կատարվում Սիրուշոյի բիզնեսի շուրջ․ նոր պահանջ է դրվել

Սիրուշոյի «Pregomesh»-ի շուրջ նոր քննարկում է սկսվել համացանցում․ երգչուհին հայտնել է, որ իրենց տեղեկացրել են՝ մինչև ամսի 11-ը խանութի վրայից պետք է հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում կարող է կիրառվել տուգանք։ Այս տեղեկությունը նա տարածել է իր ինստագրամյան սթորիում, ինչը արդեն ակտիվ քննարկումների ու տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում…

Տեսնել ավելին

Անչափահասի հետ սեռական հարաբերության գործը ուղարկվել է դատարան

Երևանի քրեական դատարանը վարույթ է ընդունել քրեական գործ, որով Գ․ Գ․-ը մեղադրվում է անչափահասի հետ օրենքով արգելված սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է այն դեպքին, երբ 18 տարին լրացած անձը սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած աղջկա հետ, ծնված 2009 թվականի մայիսի 19-ին։ Գործը դատարան է մուտքագրվել 2026 թվականի…

Տեսնել ավելին

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- նշել են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի…

Տեսնել ավելին

Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում վառելիքի խնդիրներ են առաջացել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը բախվել է վառելիքի մատակարարման լուրջ դժվարությունների։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վառելիքի մատակարարման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ», սակայն իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է The Guardian-ից։ Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները՝ նավթաբազաները, վերամշակող գործարաններն ու վառելիքի…

Տեսնել ավելին

ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրատեղամասերի ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է այն ընտրատեղամասերի ցանկը, որտեղ դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ իրականացվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ դիմումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, իրականացվում է մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23Թիվ 2 ԸԸՀ՝ 2/1-2/57Թիվ 4 ԸԸՀ՝ 4/1-4/54Թիվ 5 ԸԸՀ՝ 5/1-5/19Թիվ 6 ԸԸՀ՝ 6/1-6/52Թիվ…

Տեսնել ավելին