Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում վառելիքի խնդիրներ են առաջացել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը բախվել է վառելիքի մատակարարման լուրջ դժվարությունների։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վառելիքի մատակարարման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ», սակայն իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին Օբյեկտիվ.am-ը տեղեկանում է The Guardian-ից։

Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին ուկրաինական ուժերը թիրախավորել են Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները՝ նավթաբազաները, վերամշակող գործարաններն ու վառելիքի պահեստները։ Արդյունքում մի շարք շրջաններում արձանագրվել են բենզինի և դիզվառելիքի պակասի դեպքեր, իսկ Ղրիմում նույնիսկ սահմանափակվել է վառելիքի վաճառքը։

The Moscow Times-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը ևս ընդունել է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածներն ազդել են բենզինի արտադրության և մատակարարումների վրա։

Օբյեկտիվ.am