Ներքին գործերի նախկին փոխնախարարը կարող է ղեկավարել ԱԺ աշխատակազմը

Ներքին գործերի նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է շրջանառվող լուրերը, որ նշանակվելու է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Նա հայտնել է, որ համապատասխան առաջարկը ստացել է Ռուբեն Ռուբինյանից, և ընթացակարգային հարցերը լուծելուց հետո տեղեկությունը պաշտոնապես կհաստատվի։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կբավարարի՞ իր փորձը խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու համար, Համբարյանը հիշեցրել է, որ նախկինում եղել է երկու նախարարությունների փոխնախարար, ինչպես նաև ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, ուստի ունի կառավարման բավարար փորձառություն։