ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները և մանդատների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց որոշման եզրափակիչ մասը, որը դրվեց քվեարկության։ ԿԸՀ բոլոր անդամները կողմ քվեարկեցին։

Ըստ որոշման՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։

ԿԸՀ-ի մեկ այլ որոշմամբ հաստատվել է մանդատների բաշխումը հետևյալ կերպ․
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61 մանդատ
– «Ուժեղ Հայաստան» դաշինք – 28 մանդատ
– «Հայաստան» դաշինք – 12 մանդատ

Այս մասին հայտնում է Obyektiv.am-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։