Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- նշել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ այլ պարտադիր փաստաթուղթը սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը, դրանցում խեղաթյուրված տվյալներ ներառելը, հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումներ իրականացնելը, եթե կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Գործի հանգամանքների վերաբերյալ իրավապահ մարմիններն առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդել։