Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները գերատեսչության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում երկրից արտաքսվել է 55 օտարերկրյա քաղաքացի։ Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, արտաքսվածների թվում են Թուրքիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Պակիստանի, Սոմալիի, Հայաստանի, Սուդանի, Թաիլանդի, Եգիպտոսի, Իրաքի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված բոլոր անձանց պաշտոնապես արգելվել է կրկին մուտք գործել երկիր։
Հայաստանի քաղաքացին ևս արտաքսվել է Վրաստանից
