Կփոխվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում։ Նախագծով նախատեսվում է կարգը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնց համաձայն՝ զորակոչից ազատման և տարկետման տրամադրման որոշ գործընթացներ կվերապահվեն տարածքային զինվորական կոմիսարներին։ Obyektive.am-ը տեղեկանում է Կառավարության հուլիսի 30-ի նիստում չզեկուցվող կարգով քննարկված նախագծից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» 11.05.2026թ. ՀO-201-Ն oրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունները և լրացումները ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 24.06.2026թ. N 544–Ա որոշման 1-ին հավելվածով հաստատված ցանկի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

Ընթացիկիրավիճակըև խնդիրները

Օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, զորակոչի գործընթացի թվայնացման և զորակոչից տարկետումների պայմանների հստակեցման արդյունքում, ինչպես նաև համապատասխան որոշումների ընդունման ժամանակային ընթացքը բարելավելու նպատակով, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատումների և տարկետումների տրամադրման որոշակի շրջանակ հանվել է մարզային զորակոչային հանձնաժողովների ու ՀՀ պաշտպանության նախարարի իրավասություններից և վերապահվել է տարածքային զինվորական կոմիսարներին: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունները և լրացումներն իրացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ՝ սահմանելով նաև համապատասխան որոշումների ձևերը, ինչպես նաև կարգում ներառել զորակոչի և զինվորական ծառայության կազմակերպման գործընթացին առնչվող՝ ՀՀ կառավարության կողմից 2023 և 2026 թվականներին ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ տվյալները:

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում սահմանվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքով նախատեսված մի շարք ազատումների և տարկետումների տրամադրման վերաբերյալ տարածքային զինվորական կոմիսարի որոշումների ձևերը, ինչպես նաև կարգում ներառվում են զորակոչի և զինվորական ծառայության կազմակերպման գործընթացին առնչվող՝ ՀՀ կառավարության կողմից 2023 և 2026 թվականներին ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ տվյալները: