Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում նախկին ԼՂ ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին նրան անմեղ ճանաչել՝ պնդելով, որ ներկայացված մեղադրանքներն ու ապացույցները բավարար չեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Օբյեկտիվ․am տեղեկանում է Ադրբեջանական մամուլից։
Նույն գործընթացում պաշտպանները պահանջել են արդարացման որոշում կայացնել նաև մյուս մեղադրյալների նկատմամբ։
Այնուամենայնիվ, դատավարության ավարտական փուլում դատարանը բավարարել է մեղադրանքի կողմի միջնորդությունը և մի շարք մեղադրյալների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանին, դատապարտել ցմահ ազատազրկման։
