Հայտնի է՝ երբ կհրապարակվեն ԿԸՀ ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների վերջնական ամփոփման ժամկետը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Նրա խոսքով՝ դրանից հետո գործընթացը կմտնի հաջորդ փուլ, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։

«14-ին կամփոփենք, 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,– հայտնել է ԿԸՀ նախագահը։

Ընտրությունների կազմակերպման և արդյունքների պաշտոնական հաստատման գործընթացը իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։