Քոչարյանի կոշտ հայտարարությունը ընտրություններից հետո

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ շնորհակալություն հայտնելով դաշինքին վստահության քվե տված քաղաքացիներին և տեղեկացնելով, որ պատրաստվում են վիճարկել արդյունքները։

«Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են «իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»։

«Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ»,- ասված է հայտարարությունում։

Քոչարյանը նաև նշել է, որ առաջիկա քայլերի վերաբերյալ դիրքորոշումները կներկայացվեն քննարկումների ավարտից հետո։

«Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։