ՆԳ նախարարն պարգևատրել է ջրասուզակներին՝ Փամբակ գետում իրականացված որոնողական աշխատանքների համար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակներին, որոնք հունիսի 15–22-ը ներգրավված են եղել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներում։Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը…
