Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աջակիցներին ուրբաթ օրը ժամը 1-ին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու վերցնել մանդատները, թե ոչ։

«Քննարկելու ենք նաև մեր պայքարի ճանապարհները, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն և հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան, և տեղեկատվական առումով նաև որակյալ։ Դրանից հետո ես և մեր ընկերները կշարժվենք Սահմանադրական դատարան, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները»։

Նա տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի է ունենալու «Տաշիր Արենայում»։