«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է քվեների հաշվարկը։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 74։
Արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է հայտնվել Ուժեղ Հայաստան-ը՝ ստանալով 30 ձայն կամ 40.54 տոկոս։
Մնացած քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները․
- Հայաստան դաշինք – 18 ձայն (24.32%)
- Քաղաքացիական պայմանագիր – 17 ձայն (22.97%)
- Բարգավաճ Հայաստան – 5 ձայն (6.76%)
- ԱԺԲ – 4 ձայն (5.41%)
Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ում քվեարկության արդյունքներով առավելագույն աջակցությունն ստացել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։
