ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի։
Նախարարության տվյալներով՝ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Եվս հինգ տուժածի վիճակը ծանր է, իսկ երեքինը՝ թեթև։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Նոր մանրամասներ Արտենիի խոշոր վթարից․ 11 տուժած, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
