Վենեսուելայի երկրաշարժից տուժել են 2 հայ ընտանիք․ կան վիրավորներ և անհետ կորածներ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև առաջացած դժվարություններին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Ըստ փոխանցված տեղեկությունների՝ երկրաշարժը ծանր ցնցում է առաջացրել, իսկ նյութական և մարդկային վնասները զգալի են։ Վնասվել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ․ ավերվել են երկու հայ ընտանիքների տներ, կան վիրավորներ և անհետ կորածներ։

Կաթողիկոսությունից նշում են, որ Վեհափառը պահում է մշտական կապ իրավիճակի վերաբերյալ տեղեկանալու և անհրաժեշտ աջակցության ուղղությունները գնահատելու համար։