Իշխող կուսակցության վարչության նիստում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարել է վարչապետը։
Նշվում է, որ թեկնածուների թվում եղել են նաև Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը։
Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում՝ օրենքով սահմանված կարգով։
