«Ինձ մի փոքր կոտրել էին». Անջելինա Ջոլուի հուզիչ խոստովանությունը

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ անկեղծորեն խոսել է Բրեդ Փիթից բաժանվելուց հետո իր կյանքի մասին։ 51-ամյա աստղը նշել է, որ դժվար շրջանից հետո աստիճանաբար վերականգնում է իր ուժերն ու մարտական ոգին։ Այս մասին Obyektive.am-ը տեղեկանում է Variety կայքից

«Ինձ մի փոքր կոտրել էին, բայց հիմա ուժերս վերադառնում են՝ մեծապես իմ երեխաների շնորհիվ, որոնք արդեն հասունացել են և աջակցում են ինձ»,– ասել է Ջոլին։

Դերասանուհին նաև պատմել է, որ դեռ մինչև ամուսնալուծությունը կենտրոնացել էր ռեժիսուրայի և երեխաների դաստիարակության վրա՝ գրեթե հրաժարվելով դերասանական կարիերայից։ Սակայն հետագայում նա վերադարձել է կինո՝ ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար։

Ջոլին նշել է, որ այժմ, երբ երեխաները մեծացել են, ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել, նոր փորձառություններ ձեռք բերել և ապրել իր համար։