ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է հունիսի 19-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբեն Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
