Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց թվում է նաև կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ Ինչպես տեղեկացավ Օբյեկտիվ.am-ը, ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին։Օբյեկտիվ.am-ին ՀՀ քննչական…

Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանը և Պուտինը հանդիպել են

Պուտինը՝ Փաշինյանի եվրոպական ուղղության մասին․ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության՝ ԵՄ ստանդարտներին կողմնորոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ եվրոպական կամ արևմտյան ստանդարտներին հետևելը որևէ խնդիր չի առաջացնում և դա յուրաքանչյուր ինքնիշխան պետության ընտրությունն է։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի կառավարության նման մոտեցումը, այդ…

Տեսնել ավելին
Քասիի և Դիդիի դիմանկարը

Դիդիի սկանդալային գործը նոր շրջադարձ է ստացել․ Քեսսին հեռացել է երկրից

Քեսսի Վենտուրան, որը նախկինում դատական հայց էր ներկայացրել Շոն «Դիդի» Քոմբսի դեմ, հայտարարել է, որ այլևս չի բնակվում ԱՄՆ-ում և չի պատրաստվում վերադառնալ այնտեղ։ Այս մասին Օբյեկտիվ․am-ը տեղեկանում է TMZ-ի հրապարակումից, որի համաձայն՝ դատարան են ներկայացվել գործին առնչվող նոր փաստաթղթեր։ Դատարան ներկայացված հայտարարության մեջ Քեսսին նշել է, որ այժմ բնակվում է Միացյալ Նահանգներից դուրս, սակայն…

Տեսնել ավելին
ՌԴ ԱԳՆ շենքը

Միխայիլ Գալուզինն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն, դինամիկ և դրական զարգացման փուլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ գրեթե բոլոր ոլորտներում։ Հայտարարությունն արվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված «Ռուսաստան-Ադրբեջան» նիստից հետո։

Տեսնել ավելին
Բագրատ Սրբազանի գործով խափանման միջոցը փոխվել է

Բագրատ Սրբազանի գործով խափանման միջոցը փոխվել է

Օբյեկտիվ․am-ը «Սրբազան պայքար» էջից տեղեկանում է, որ Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի, սակայն նա չի ընդունում այդ որոշումը։ Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025 թվականի հունիսից։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ։

Տեսնել ավելին

Ինչո՞ւ է ռազմական ոստիկանությունը ծառայություն իրականացնում սահմանային անցակետերում․ ՊՆ-ի պարզաբանումը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իրականացնում է ծառայություն նաև հանրապետության սահմանային անցակետերում։ Նշվում է, որ ծառայության նպատակն է աջակցել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացներում։…

Տեսնել ավելին

Հանրապետության նախագահը Մհեր Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև

Հանրապետության նախագահը ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հանրապետության տոնի առթիվ նրան պարգևատրել բարձր պետական շքանշանով։ Մհեր Գրիգորյանը պարգևին արժանացել է հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների և երկարամյա գործունեության համար։

Տեսնել ավելին

Պրեմիերա․ Արմենչիկը ներկայացրել է իսպաներեն «Bajo La Luna» երգը

Արմենչիկը ներկայացրել է նոր իսպանալեզու երգ՝ «Bajo La Luna», որի թարգմանությունը նշանակում է՝ «Լուսնի տակ»։ Երգը արդեն հասանելի է բոլոր հարթակներում և ներկայացված է որպես 2026 թվականի նոր թողարկում։

Տեսնել ավելին

Ավագ դասարանների աշակերտների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Օբյեկտիվ․am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարության և Ներքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների սովորողների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը։…

Տեսնել ավելին

37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25-ը ձերբակալվել են

Օբյեկտիվ.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։Ըստ ՔԿ-ի՝ նրանք մեղադրվում են Ա.Ա.-ին օժանդակելու, 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիների նյութապես շահագրգռելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում իրականացնելու համար։Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25…

Տեսնել ավելին