Ինչո՞ւ է ռազմական ոստիկանությունը ծառայություն իրականացնում սահմանային անցակետերում․ ՊՆ-ի պարզաբանումը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իրականացնում է ծառայություն նաև հանրապետության սահմանային անցակետերում։

Նշվում է, որ ծառայության նպատակն է աջակցել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացներում։

ՊՆ-ից ընդգծում են, որ իրականացվող գործողությունները բխում են ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրներից և իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում։