Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերադարձել են բնականոն, դինամիկ և դրական զարգացման փուլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ գրեթե բոլոր ոլորտներում։
Հայտարարությունն արվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված «Ռուսաստան-Ադրբեջան» նիստից հետո։
