Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության՝ ԵՄ ստանդարտներին կողմնորոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ եվրոպական կամ արևմտյան ստանդարտներին հետևելը որևէ խնդիր չի առաջացնում և դա յուրաքանչյուր ինքնիշխան պետության ընտրությունն է։
Կարդացեք նաև
Պուտինի խոսքով՝ Հայաստանի կառավարության նման մոտեցումը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, լիովին ընկալելի է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նոր շուկաներ է գտել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար՝ Ռուսաստանի կողմից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո։ Նա նաև նշել էր, որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը կարող է դառնալ հանրաքվեի թեմա։
