Ռոսսելխոզնադզորը 2026 թ. հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և ուղարկվող սերմնապտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ տարանցման վրա։ Պատճառը՝ բուսասանիտարական վերահսկման և ապրանքների տեղաշարժի հաստատման մեխանիզմների բացակայությունն է։
Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան անվտանգության և վերահսկման ալգորիթմի մշակումը։
Նշվում է նաև, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, 2019-ի կառուցվածքային փոփոխություններից հետո ստանձնելով գյուղատնտեսության ոլորտի լիազորությունները, լիարժեք չի ապահովում ոլորտային վերահսկողությունը։
Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ արձանագրված ֆիտոսանիտարական խախտումների աճի պատճառով 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանից Ռուսաստան կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։
